Киевская Армянская Община 2009-2012

Մեծ բարեկամության հուշարձաններ

Հայ – ուկրաինական բարեկամությունն ունի տասնյակ, հարյուրավոր տարիների պատմություն, այդ պատճառով զարմանալի չէ մեր արվեստագետների, գրողների միջև եղած սերտ համագործակցությունը և երկարատև ջերմ հարաբերությունները։ Այդպիսի բարեկամության փայլուն օրինակ է հանդիսանում հայ գրականության աստղաբույլի ամենավառ ներկայացուցիչներից մեկի՝ Ավետիք Ւսահակյանի  և  ուկրաինացի հայտնի բանաստեղծ Մաքսիմ Ռիլսկու ընկերությունը, որը տարիների ժամանակագրությունում  գրանցված է թե՛   Վարպետի և թե՛ Մ․ Ռիլսկու կենսագրական տվյալներում։


Կիևի Մաքսիմ Ռիլսկու տուն –թանգարանը ,  հայերիս համար շատ հարազատ ու ջերմ օջախ է, միայն այն զգացողությունը, որ  հայ քնարերգուն հաճախ  հյուրընկալվել է իր մտերիմ ընկերոջ առանձնատանը, թանգարանին տալիս է ֆանտաստիկ ձգողական ուժ։ Դրանով է բացատրվում բոլոր գրական-մշակութային հիանալի երեկոների, հաճելի հանդիպումների, Իսահակյանի 140 -ամյակին նվիրված ցուցահանդեսի  և այլ միջոցառումների կազմակերպան բարձր մակարդակն ու հաջող իրագործումը։ Թանգարանի տնօրեն՝ Վիկտորիա  Կոլեսնիկը   քաջատեղյակ է ընկերների նամակագրական կապերի մասին  և մեծ հարգանքով է ներկայացնում Ւսահակյան պոետին, որին ուկրաինացի ընթերցասերները ծանոթացել են հիմնականում Մ․Ռիլսկու թարգմանությունների շնորհիվ։


Սիրում եմ Իսահակյանի քնարերգությունը և փորձում եմ այն փոխանցել ուսանողներիս, նրա Հայրենիքի սիրո և կարոտի թեմաները  անչափ արդիական են, իսկ "հայոց լեզուն մեր հարատևության անպարտելի զենքն է" նրա  արտահայտությունը դասընթացներիս խորհուրդն է։


ՀՀ  Սփյուռքի  նախարարության  "Սփյուռք ամառային դպրոց –2016" ծրագրին մասնակցող ուսանողներիս հետ  Երևանում էինք և իհարկե չլինել Մեծ Վարպետի տուն թանգարանում չէինք կարող։ Թանգարանի տնօրեն ՝ Անժելա Խորենյանը և աշխատակիցները մեծագույն սիրով ներկայացրեցին Իսահակյանին նվիրած Ռիլսկու գրքերը ՝ հեղինակի մակագրությամբ և խնդրեցին իրենց լավագույն  ցանկություններն ու Ւսահակյանի տուն թանգարանի մասին պատմող մի  գիրք փոխանցել Կիևի իրենց գործընկերներին։

Հուսով եմ, որ առաջիկայում հնարավոր կլինի երկու թանգարանների համագործակցությունը, քանզի նրանք ընդհանուր  շատ բան ունեն , և հանդիսանում են համաշխարհային ճանաչում ունեցող երկու մեծությունների ընկերության լավագույն հուշարձանները։

Երևան-Կիև

Ռուզաննա Մարտիրոսյան

Ruzanna Grantovna
alt

www.kievao.com.ua

 
Ближайшие мероприятия общины: