Киевская Армянская Община 2009-2012

Տեղի ունեցավ «Արի տուն» 2016թ. ծրագրի վերջին փուլի բացման հանդիսավոր արարողությունը

Օգոստոսի 15-ին  տեղի ունեցավ «Արի տուն» 2016թ. ծրագրի վերջին՝ 8-րդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեցին  ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, Չարենցի անվան դպրոցի ուցուցիչները,  նախարարության աշխատակիցներ, հյուրեր:



Ողջունելով արիտունցիներին Սփյուռքի նախարարը նշեց "Շատ ուրախ եմ ողջունելու ծրագրի յոթերորդ տարում վեց հազար մասնակիցների վերջին հատվածին: Սիրելի° պատանիներ, ցանկանում եմ, որ այս երկու շաբաթը դառնա ձեր կյանքի ամենահետաքրքիր ու հագեցած հատվածը, որ շատ բան սովորեք ձեր Հայրենիքի մասին, կարողանաք շատ ընկերներ ձեռք բերել, և որ ամենակարևորն է՝ հետագայում պահպանեքկապը միմյանց հետ: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ծնողներին, ովքեր վստահեցին մեզ և մեր կանչով այսօր այս երիտասարդները մասնակցում են մեր ծրագրին: Իրապես, Հայաստանը դառնում է նրանց տունը, վերադառնալով` ծրագրի յուրաքանչյուր մասնակից ցանկանում է նորից գալ, նորից մասնակցել, նորից լինել Հայրենիքում, և սա ամենագլխավոր արդյունքն է, որ մենք տարիների ընթացքում կարողացել ենք ձեռք բերել: Ցանկանում եմ  հատուկ շնորհակալություն հայտնել այն ընտանիքներին, ովքեր այդքան ջերմությամբ, հոգատարությամբ ընդունել են ձեզ իրենց հյուրընկալ օջախում":

Գերատեսչության ղեկավարը հատուկ շնորհակալություն հայտնեց նաև ՀՀ տարբեր գերատեսչություններին, մարզային ու համայնքային կառույցներին, որոնք  ծրագրի ողջ ընթացքում եղել են նրանց կողքին՝ ապահովելով նրանց անվտանգությունն ու առողջությունը:

Իր խոսքի վերջում նախարարը շնորհակալություն հայտնեց Չարենցի անվան դպրոցի տնօրենին և ուսուցիչներին, որոնց շնորհիվ այս օրերի ընթացքում երիտասարդները էլ ավելի են բարելավել հայերենի իրենց գիտելիքներն ու առավել հանգամանալից ծանոթացել հայոց պատմությանն ու մշակույթին: Նախարարն իր գոհունակությունը հայտնեց նախարարության և "Հայրենիք-Սփյուռք կենտրոն" (Պոակ)-ի աշխատակիցներին՝ ծրագրի կազմակերպչական հատվածը հավուր պատշաճի իրականացնելու համար:

Այնուհետև, ավանդույթի համաձայն, նախարարը «Արի տուն» ծրագրի տարբերանշանով շապիկ հագցրեց ամենակրտսեր մասնակցին՝ Հակոբ Տոնապետյանին (Սիրիա):

Ներկաներին իրենց ելույթով ողջունեցին "Մանուկների մոլորակ" կրթադաստիարակչական-գեղագիտական կենտրենի սաները:

Նշենք, որ ծրագրի ութերորդ փուլին մասնակցում է 55 պատանիներ և աղջիկներ՝ աշխարհի 10 երկրից՝ Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան, Լիբանան, Իրան, Սիրիա, Ֆրանսիա, Նիդերլանդներ, Ռումինիա, Լեհաստան:

ՀՀ Սփյուռքի նախարարության Մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչություն

 
Ближайшие мероприятия общины: