Киевская Армянская Община 2009-2012

«Հայրենիքը» բարձր պահեց Հայրենիքի պատիվը
07.11.2016 04:01

Կիևում, քաղաքապետարանի սյունազարդ դահլիճը, նոյեմբերի 6-ին իր հյուրընկալ դռներն էր բացել բազմաթիվ ազգությունների մի քանի տասնյակ համույթների առջև, որոնք մասնակցում էին միջազգային հեռուստատեսային մրցույթ - փառատոնին։

Մշակույթի նախարարության աջակցությամբ կազմակերպված փառատոնը կրում էր «Ուկրաինական ունիսոն» խորագիրը։ Մասնակիցները բացառապես բարձր մակարդակ ունեցող ազգային համույթներ էին, այդ իսկ պատճառով դահլիճի տոնական տրամադրությունը միահյուսվել էր գերլարվածությանը։


Ուկրաինայի ժողովրդական « Հայրենիք» համույթի «Սարդարապատ» պարի փայլուն և մեծ խանդավառությամբ կատարումը բարձր գնահատվեց հանձնաժողովի կողմից և արժանացավ առաջին կարգի մրցանակի՝ լավագույն համույթ անվանակարգում, իսկ լավագույն մենապարուհի անվանակարգում, առաջին մրցանակի տիրուհին դարձավ անզուգական, չքնաղագեղ և հմայիչ Մարգարիտա Միրզոյանը, որի հեզաճկուն պարը հիացրեց հանդիսատեսին։ Շնորհավորում ենք մեր սիրելի « Հայրենիքի» կրկնակի հաղթանակը, ցանկանալով նորանոր հաղթարշավներ լավագույն բեմահարթակներում, իսկ համույթի գեղարվեստական ղեկավար Գոհար Գևորգյանին , նրա կատարած անգնահատելի, հայապահպան աշխատանքի համար՝ խորին շնորհակալություն։

Թո՛ղ, որ ճանապարհդ միշտ լուսաշո՛ղ լինի «Հայրենիք»։

Ռուզաննա Մարտիրոսյան
http://www.kievao.com.ua/

alt

 
Ближайшие мероприятия общины: