Киевская Армянская Община 2009-2012

Գագիկ Կուրգինյանի նկարների անհատական ցուցահանդեսը Կիևում

Կիևի հայտնի "ART14" պատկերասրահն իր գողտրիկ տարածքում, հյուրընկալել է մեր տաղանդավոր հայրենակից , անչափ հետաքրքիր անհատականություն՝ Գագիկ Կուրգինյանի կտավները։ Ժամանակակից արվեստի լավագույն ներկայացուցիչ, Ուկրաինայի նկարիչների միության անդամ, հայ-ուկրաինական գեղանկարչության միաձուլման վարպետի անհատական ցուցահանդեսը հերթական անգամ արվեստասերների հիացմունքին և բարձր գնահատականին արժանացավ։ Գագիկ Կուրգինյանը ծնվել է Երևանում, ինը տարեկանից տեղափոխվել է Ուկրաինայի Զապորոժիե քաղաքն, ուր մինչև օրս ապրում և ստեղծագործում է։ Նրա աշխատանքներից շատերն այսօր զարդարում են աշխարհի տարբեր երկրների՝ Ճապոնիայի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Լեհաստանի, Իտալիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի և Հայաստանի մասնավոր հավաքածուները։ Միջազգային ճանաչում ունեցող նկարիչը կատարողական բարձր վարպետությամբ, գունային և գաղափարային իր անչափ հետաքրքիր լուծումներով և համադրությամբ գերում է արվեստասերներին։ Նրա կարծիքով « լավ նկարիչը - դա մարդ է, որը գտնում է նոր ճշմարտություն»։ Երբ համացանցով միացանք անվանի նկարչին, այն հարցին, թե ո՞րն է նրա ամենասիրելի, ամենագնահատելի ստեղծագործությունը , նա առանց երկմտելու պատասխանեց – տղաս և փոքրիկ դստրիկս։ Ուրախությամբ ուզում եմ նշել, որ նկարչի տղան՝ Արմենն իր հարսնացուի հետ հաճախում են հայերենի դասընթացներին և նրանց սերը հայերենի նկատմամբ ջերմացնում է հոգիս։


Ռուզաննա Մարտիրոսյան

http://kievao.com.ua/

 
Ближайшие мероприятия общины: