Киевская Армянская Община 2009-2012

«ՀՀ սփյուռքի նախարարությունը վերսկսում է «Արի տուն» ծրագիրը

Ծրագրի նպատակն է` աշխարհասփյուռ հայ երիտասարդներին ճանաչելի դարձնել 
Հայաստան-հայրենիքը, նրանց մեջ սերմանել ազգային ինքնության գիտակցություն, 
ծանոթացնել իր ժողովրդի ավանդույթներին ու սովորույթներին, հայ ընտանիքին:

Ծրագիրը 2017թ. մեկնարկում է հունիսի 18-ին և շարունակվելու է մինչև 
օգոստոսի 26-ը՝ 8 փուլերով (յուրաքանչյուր փուլը՝ 14 օր, որից 9 օրը՝ 
հյուրընկալող ընտանիքում, 4 օրը՝ ճամբարում): Ծրագրին կարող են մասնակցել 
13-18 տարեկան երիտասարդները, ովքեր նախկինում չեն մասնակցել «Արի տուն» 
ծրագրին:

Ծրագրի ընթացքում երիտասարդները կարող են հյուրընկալվել բարեկամների տանը, 
իսկ նրանց բացակայության դեպքում՝ Երևան քաղաքի վարչական շրջանների, ՀՀ 
մարզպետարանների և ՀՀ սփյուռքի նախարարության կողմից ընտրված 
ընտանիքներում: Երիտասարդներն ընտանիքներում հյուրընկալվում են անհատույց: 
Ծրագրին մասնակցության համար խմբերի և անհատների հավաքագրումը և Հայաստան 
այցելության գործընթացն իրականացվում է Սփյուռքի համայնքային կառույցների, 
կրթօջախների, հայկական կազմակերպությունների կողմից` տվյալ երկրում ՀՀ 
դիվանագիտական ներկայացուցչությունների աջակցությամբ: Ծրագրին մասնակցելու 
համար կարող են դիմել   նաև անհատապես՝ տեղեկացնելով համապատասխան 
համայնքային կառույցին: Հայաստան այցելող երիտասարդ- ներն իրենց 
ճանապարհածախսը հոգում են սեփական կամ հովանավորների միջոցներով:

«Արի տուն» ծրագրի շրջանակներում ՀՀ սփյուռքի նախարարությունն ապահովում է 
երիտասարդների դիմավորումը և ճանապարհումը, կազմակերպում է հայոց լեզվի 
դասընթացներ,   այցելություններ թանգարաններ, շրջայցեր՝ Հայաստանի տեսարժան 
վայրերով: Ծրագրի ճամբարային փուլում կկազմակերպվեն նաև ուսուցողական 
ծրագրեր. հայոց լեզվի, հայրենագիտության, ազգային երգի ու պարի 
դասընթացներ: Կկազմակերպվեն հանդիպումներ Հայաստանի պետական, հասարակական, 
մշակութային գործիչների հետ և այլն:»

Մանրամասները`
http://www.mindiaspora.am/am/eventscalendar/299:



ՀՀ սփյուռքի նախարարության Տեղեկատվության և հեռահաղորդակցության վարչության
տեղեկատվական-վերլուծական բաժին

 
Ближайшие мероприятия общины: