Киевская Армянская Община 2009-2012

Դու իմ սրտում ես Հայաստան աշխարհ

Համացանցում արտասահմանյան երգիչ-երգչուհիների հայերեն երգերի կատարումը վերջերս նկատելիորեն աշխուժացել է։ Ցանկանում եմ այդ կատարումներին ավելացնել նաև ուկրաինական երգչուհի և մի շարք երգերի հեղինակ Shir Yeshim-ին, որը լսելով «Հայաստան աշխարհ» հուզումնալի երգը հաստատակամորեն որոշել էր այն ունենալ իր երգացանկում։ Երգի խոսքերի իմաստը հասկանալու համար նա դիմեց իմ օգնությանը, բայց առաջին իսկ հանդիպումից ցանկություն հայտնեց լիարժեք գիտելիքներ ստանալ և սովորել հայերեն։ Խոստովանեմ , որ առաջին անգամ էր , երբ հայերեն սովորելու ցանկությունն առաջացել էր հայերեն երգելու անհրաժեշտությամբ։ Երգչուհին չնայած իր գերզբաղվածությանը, հաճախեց և ավարտեց հայերենի դասընթացների առաջին կուրսը և արդեն կարող էր անթերի երգել հայերեն։ Նրա կատարմամբ «Հայաստան աշխարհ» երգն ուկրաինական հանդիսատեսը միշտ ընդունում է ջերմորեն, իսկ մեզ հայերիս համար անչափ հաճելի է այդ անկրկնելի հուզականություն ունեցող երգի ունկնդրումը , ի դեպ նշեմ, որ երգի ձայնային պրոդյուսորը Ուկրաինայում հայտնի Յուրի Լիչն է, որի աշխատանքներն երաժշտական աշխարհում զգալի ավանդ ունեն և կազմում են մոտ 200 ձայնասկավառակ։

Կիևում հայերեն դասավանդելու աստվածահաճո այն առաքելությունը, որն ես հաճույքով և սիրով կատարում եմ , ինձ հնարավորություն է տվել ծանոթանալ , մտերմանալ բազմաթիվ կրթված և տաղանդավոր մարդկանց հետ։ Այդ անձնավորությունների մեջ իր ուրույն տեղն ունի իմ հոգու լեզվով երգող ուսանողուհիս։

Ռուզաննա Մարտիրոսյան

Կիև
www.kievao.com.ua

 
Ближайшие мероприятия общины: