Киевская Армянская Община 2009-2012

Վասիլ Ստուսի պոեզիան Կիևում՝ հայերեն

Տարաս Շևչենկոյի Ազգային թանգարանը Կիևում իր հյուրընկալ դռներն էր բացել պոեզիայի սիրահարների առջև։ Անկախ պետականության ջատագով, նախկինում քաղբանտարկյալ, իսկ այժմ Ուկրաինայի հերոս Վասիլ Ստուսի «Հանգիստ տուր ինձ, Տեր» գրքի շնորհանդեսին ներկա էին ուկրաինական և հայ հասարակության ներկայացուցիչներ, պոեզիայի հանճարեղ վարպետի երկրպագուներ։ Հիրավի ներկա էինք մեծ և ուրախալի իրադարձությանը, իրադարձություն, որին սպասում էինք երկար տարիներ և ահավասիկ մեր հարգելի հայրենակիցների օգնությամբ ուկրաինա-հայկական բարեկամության կառույցը համալրվեց ևս մի կոթողով։ Բանաստեղծությունների ժողովածուն ներկայացրեց Վասիլ Ստուսի գաղափարական և բանտային ընկեր Ռազմիկ Մարկոսյանը, որն իր իսկ ասելով իրավունք էր վերապահել բանաստեղծությունների ընտրանին վերնագրել Ստուսի հայերենացված տողերից մեկով՝ հանգիստ տուր ինձ Տեր, համոզված լինելով, որ նրա հոգին այժմ էլ անչափ անհանգիստ է հայրենիքի համար։ Խորհրդային տարիներին Ստուսի ստեղծագործությունները չէին տպագրվում, ձեռագրերը արտագրվում էին և գաղտնի փոխանցվում ձեռքից ձեռք։ Սակայն այդ պայմաններում անգամ Ստուսի պոեզիան կայացավ։ Վասիլ Ստուսի հայրենասիրական և ազատատենչական հայացքները արդիական են նաև նրա հայրենիքի այժմյան իրավիճակում։

Ռուզաննա Մարտիրոսյան

լուսանկարները Սամվել Ազիզյանի

www.kievao.com.ua

Վասիլ Ստուսի «Հանգիստ տուր ինձ, Տեր» գրքի շնորհանդեսի պատվավոր հյուրերը

Գրքի երկրորդ հրատարակության հովանավորն էր Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոս Հայկ Ղուլյանը

Գրքի հրատարակման նախաձեռնող՝  Ռազմիկ Մարկոսյանը

Հանրաճանաչ ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Ռոման Բալայանը

Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի առաջին արտակարգ և լիազոր դեսպան, թարգմանիչ, հայագետ Օլեքսանդր Բոժկոն

Թարգմանիչ, բանասեր Անուշավան Մեսրոպյանը ք.Լվով
Կիևի կանանց խորհրդի նախագահ, բանասեր Սալոմե Ենգիբարյանը

Հայտնի նկարիչ Բորիս Եղիազարյանը


Հայ-ուկրաինական ստեղծագործական մտավորականությունը



 
Ближайшие мероприятия общины: