Киевская Армянская Община 2009-2012

Համահայկական մանկապատանեկան նկարչական 7-րդ մրցույթ-փառատոն Երևանում

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը 2017 թվականին կազմակերպում է համահայկական մանկապատանեկան նկարչական 7-րդ մրցույթ-փառատոնը` նվիրված ազգային տոներին: 7-րդ մրցույթ-փառատոնն անդրադառնում է հայկական ժողովրդական (օրացուցային և կենցաղային), եկեղեցական և պետական տոներին: Մրցույթ-փառատոնի նպատակն է նպաստել երեխաների՝ հայ ազգագրության, երկրագիտության իմացությանը, նրանց կողմից ազգային աշխարհայացքի, առաձնահատկությունների, գեղագիտական արժեքների յուրացմանը, առանձին պատմական իրադարձությունների, հոգևոր կյանքի փաստերի արժևորմանը: Մրցույթ-փառատոնին կարող են մասնակցել արվեստի հանդեպ սեր և կարողություն դրսևորող 6-18 տարեկան հայերեն ուսուցմամբ վարժարանների և կրթօջախների (այդ թվում` մեկօրյա), մշակութային կենտրոնների սաները, ինչպես նաև այլ դպրոցների նկարչական կամ արվեստի խմբակներում ընդգրկած հայ երեխաներն ու պատանիները: Մրցույթ-փառատոնի առաջին փուլում հաղթողների աշխատանքները կներկայացվեն Գեղագիտության ազգային կենտրոնի ցուցահանդեսում: Ցուցահանդեսին մասնակցած բոլոր աշխատանքները կտպագրվեն ցուցահանդեսի պատկերագրքում: Մասնագիտական հանձնաժողովի եզրակացության, ինչպես նաև ցուցահանդեսի հանդիսատեսի քվեարկության արդյունքներով կհայտարարվեն երկրորդ փուլի հաղթողները: Մրցույթ-փառատոնի առաջին փուլի բոլոր հաղթողները կստանան ցուցահանդեսի պատկերագիրք: Երկրորդ փուլում հաղթողները կստանան նաև հիմնական և խրախուսական մրցանակներ: Սույն հայտարարությանը կցվում է մրցույթ-փառատոնի անցկացման կարգը: Հավելյալ հարցերով կարելի է դիմել. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն. հեռ. +374 10 58-13-91 ֆաքս. +374 10 52-73-43 Էլ.փոստ. Этот e-mail адрес защищен от спам-ботов, для его просмотра у Вас должен быть включен Javascript Կայքէջ. www.edu.am, www.armedu.am Էջ Facebook-ում. «Սփյուռքի բաժին ՀՀ կրթգիտնախ» Գեղագիտության ազգային կենտրոն. հեռ. +374 91 84-59-81 Լիանա, +374 99 73-18-26 Եվա Էլ.փոստ. Этот e-mail адрес защищен от спам-ботов, для его просмотра у Вас должен быть включен Javascript Կայքէջ. www.nca.am Էջ Facebook-ում. «National Center of Aesthetics»

 
Ближайшие мероприятия общины: