Киевская Армянская Община 2009-2012

Հայերենը՝ ազգի պահպանման գրավական

Կիևի «Թեյ, սուրճ, հայերեն» խոսակցական ակումբում այսօր ջերմ մթնոլորտը միահյուսվել էր հաճելի անհանգստությանը։ Հայերենի դասընթացների 2017 թվականի առաջին կուրսի ուսանողներից շատերն առաջին անգամ էին գտնվում ակումբում և նրանց անհանգստությունը հասկանալի էր, այսօր ֆիլմի դիտումից բացի նրանք պետք է ստանային նաև իրենց ավարտական վկայականները։ Ներկա գտնվողներին միավորողը դա սերն էր հայերենի նկատմամբ։ Ոմանց համար հայերեն սովորելը արյան կանչ էր, մեկ ուրիշի համար հարուստ և դարավոր մշակույթ ու պատմություն ունեցող ազգի լեզուն, իսկ մյուսի համար սիրած երիտասարդի մայրենի լեզուն ։ Ինչևիցե, բոլորի տրամադրությունն էլ բարձր էր և հերթական կինոդիտումից և այն քննարկումից հետո անցանք երեկոյի հանդիսավոր մասին։ Վկայականների հանձնում, շնորհավորանքներ, բարեմաղթանքներ, ժպիտներ, ծաղիկներ․․․

Սիրելի ուսանողներ ավարտվեց 2016- 2017 թթ․ ուսումնական տարվա երկրորդ կիսամյակը , սեպտեմբերի 1 –ից կսկսվի նոր ուսումնական տարին ։ Մինչ այդ ձեզանից մի քանիսը կմասնակցեն ՀՀ Սփյուռքի նախարարության « Ամառային դպրոց» ծրագրին։ Հուսով եմ, որ հայերեն սովորելու ցանկությունը ձեր առջև հեքիաթային դեռ շատ դռներ կբացի։

Սիրով սպասում ենք ձեզ:

Ռուզաննա Մարտիրոսյան

http://kievao.com.ua

на русском http://hayernaysor.am/ru/archives/250902

english  http://hayernaysor.am/en/archives/250902

արևմտահայերեն http://hayernaysor.am/cl/archives/250902

 
Ближайшие мероприятия общины: