Киевская Армянская Община 2009-2012

Հարսանյաց հանդես Հռոմում
29.06.2017 10:19

Հունիսի 25-ին, Հռոմի կենտրոնում գտնվող հայկական Սուրբ Նիկողայոսի եկեղեցում, տեղի ունեցավ իմ սիրելի ուսանող Աշոտ Աղայանի և նրա ընտրյալ՝ հմայիչ իտալուհի Ալիչեի պսակադրության արարողությունը։ Եկեղեցին իր շքեղությամբ, նուրբ ու գունեղ ծաղիկների տոնական զարդարանքով, հեքիաթային էր։ Հարսանեկան արարողության հյուրերի թվում էին նաև Կիևի հայերենի դասընթացների ուսանողները, որոնք մտերիմ էին Աշոտի հետ և արդեն ընկերացել Էին Ալիչեին։ Ծանոթ լինելով այս գեղեցիկ և անչափ ներդաշնակ զույգի սիրո պատմությանը հաճույքով վայելում էի այն ջերմ մթնոլորտը, որ ստեղծել էր հայ–ուկրաինա-իտալական նորաստեղծ ընտանիքը։


Պսակադրությունը ընթանում էր երկու լեզվով՝ հայերեն և իտալերեն, հավերժ սիրո երդման խոսքերը նույնպես հնչեցին և՜ հայերեն և՜ իտալերեն։ Հարսանեկան խնջույքը, որը կազմակերպել էին անչափ գեղեցիկ առանձնատանը, ևս լի էր Հայաստանի հետ կապված անակնկալներով։ Մինչ երիտասարդներին բարեմաղթանքներ հղելը, ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել Աշոտի մորը՝ Գալինային, որը լինելով ուկրաինուհի այդքան հայասեր է դաստիարակել տղային։ Երջանիկ եղեք թանկագիններս, թող որ ձեր կյանքի ճանապարհը լինի վառ ու լուսավոր։

Ռուզաննա Մարտիրոսյան

Հռոմ-Կիև

http://kievao.com.ua

російською http://hayernaysor.am
english http://hayernaysor.am/en

 
Ближайшие мероприятия общины: