Киевская Армянская Община 2009-2012

Կրկին հարսանիք և կրկին հայերենի դասընթացներում
17.07.2017 18:52


Կիևի հայերենի դասընթացների ուսանողները ջերմորեն շնորհավորում են իրենց համակուրսեցիներ Անատոլի Աղասյանին և Ռուզաննա Համբարձումյանին, նրանց լավագույն և ամենացանկալի օրվա ՝ ամուսնության առթիվ։ Ռուզաննան և Անատոլին ծանոթացել էին հայերենի դասընթացներում, հինգ տարի առաջ և այն սերն ու հետաքրքրությունը, որ ունեին հայերենի նկատմամբ , դարձավ նրանց Մեծ սիրո հիմնաղբյուրը։ Տարիների ընթացքում փխրուն և նուրբ զգայուն հարաբերությունները վերածվեցին այն զգացմունքին, որն անհնարին էր դարձնում սիրելիի անգամ մեկ օրվա բացակայությունը։ Թե ՜ Ռուզաննան, և թե՜ Անատոլին երախտագիտությամբ են հիշում այն տարիները, երբ գալիս էին հայերենի դասընթացներին, նրանց հիշողություններն ինձ նույնպես ջերմացնում են իրենց անմիջականությամբ և անկեղծությամբ։ Եվ ակամայից սկսում եմ խորհել, որն է ավելի կարևոր արդյունքն իմ աշխատանքում ՝ սփյուռքում հայերենի իմացությունը, թե հայ ընտանիքի ստեղծումը․․․ Միանշանակ՝ հայերեն իմացող հայ ընտանիքը։ Նորաստեղծ հայկական ընտանիքին ցանկանում ենք հաջողությունների տեղատարափ, անսահման սեր և երջանկություն։ Եվ ինչպես որ նրանք խոստացան, սպասում եմ ապագա բալիկներին կիրակնօրյա դպրոցում։

 

Ռուզաննա Մարտիրոսյան

www.kievao.com.ua

english  http://hayernaysor.am/en/archives/253971
російською http://hayernaysor.am/ru/archives/253971

 
Ближайшие мероприятия общины: