Киевская Армянская Община 2009-2012

Հաճելի անակնկալ «Երևանցիներ»-ից: Приємна несподіванка від арт-групи "Єреванці"
Автор: Ռուզաննա Մարտիրոսյան   

Կիևի «Թեյ , սուրճ, հայերեն» խոսակցական ակումբի տարեվերջյան հանդիպման ժամանակ տեղի ունցավ «Եկեք մրցենք հայերեն» միջոցառումն, որն անցավ բավականին մեծ հաջողությամբ։ Հայերեն մի շարք մրցույթային հետաքրքիր և տպավորիչ առաջադրանքների շարքում, թերևս ամենաոգևորիչը դա «Երևանցիներ» նորաստեղծ երաժշտական խմբի «Իմ լուսե մայրաքաղաք» հիասքանչ երգի բառերի գրառումն էր։ Մասնակիցներն տարված էին խաղով, երբ նրանց համար անսպասելի հնչեցին ողջույնի խոսքեր «Երևանցիներ» խմբի կողմից։ Մի պահ քարացած ու զարմացած լռությանը հաջորդեց բուռն ծափահարություններն ու երախտագիտությամբ լի հայացքները։ Անակնկալն անչափ հաճելի էր բոլորի համար։ Մեր սիրելի և արդեն հարազատ դարձած «Երևանցիներ» ջան թող որ ձեր ստեղծագործական ճանապարհն աննկարագրելի և ֆանտաստիկ հաջողությունների շղթա լինի։

Ռուզաննա Մարտիրոսյան






 
Ближайшие мероприятия общины: