Киевская Армянская Община 2009-2012

Շնորհակալություն, Հրաչյա Քեշիշյան

Կիևի հայերենի դասընթացներին կից «Թեյ, սուրճ․հայերեն» խոսակցական ակումբի հերթական հանդիպումն, ինչպես միշտ, անցավ բարձր ոգևորվածության և լիակատար անկաշկանդվածության մթնոլորտում։ Այս անգամ ուսանողները միմյանց հետ մրցում էին հայկական ասացվածքների իմացությամբ և մրցակցությունն անչափ զվարճալի էր։ Բայց գլխավոր անակնկալը դեռ առջևում էր։ Նրանք իրենց քաջածանոթ և սիրելի կինոռեժիսոր Հրաչյա Քեշիշյանից ստացան յուրօրինակ նվեր։ «Գարեգին Նժդեհ» ֆիլմի ռեժիսորն ակումբին մեծ բարիացկամությամբ  տրամադրել էր իր նոր ռոմանտիկ կատակերգության «Մեր սրտի տնակը» ֆիլմի հայերեն տարբերակը, որը համացանցում չկար։ Ֆիլմն իր փայլուն դերասանական կազմով՝ Արմեն Ջիգարխանյան, Ալեքսանդր Խաչատրյան, Խորեն Լևոնյան, Եկատերինա Ստրեժենովա և այլն, հետաքրքիր և բարի սյուժեով, կարող էր հիացնել ամենախստապահանջ հանդիսատեսին անգամ, իսկ սփյուռքում ապրող երիտասարդների համար վերադարձ դեպի Հայրենիք թեման, որն արծարծվում էր ֆիլմում, անչափ հոգեհարազատ էր։ Անսահման խորն երախտագիտությամբ, շնորհակալություն ենք հայտնում մեր տաղանդավոր հայրենակցին հաճելի երեկոյի համար։

 

Ռուզաննա Մարտիրոսյան

Կիև

www.kievao.com.ua

 
Ближайшие мероприятия общины: