Киевская Армянская Община 2009-2012

Կիևը նշում է ազատագրման 75-ամյակը:

1943 թ. նոյեմբերի 6-ին Կիևը լիովին ազատագրվեց գերմանացի զավթիչներից: Առաջին տանկիստները քաղաք են մտել գեներալ Սարգիս Մարտիրոսյանի գլխավորությամբ: Նույն օրը գեներալ Մարտիրոսյանը նշանակվել է քաղաքի կայազորի հրամանատար, դառնալով Ուկրաինայի մայրաքաղաքի առաջին ետպատերազմյան քաղաքապետ: Այլ ազգերի հետ միասին, բազմաթիվ հայ զինվորներ են մասնակցել Կիևի ազատագրմանը, որոնցից շատերը զոհվել են և մահացել վերքերից հիվանդանոցներում: Հավերժ փառք հերոսներին:

Կիևի օկուպացիան սկսվել է 1941 թ. սեպտեմբերի 19-ին և տևել 778 օր: Տարբեր գնահատականներով, քաղաքը կորցրել է բնակչության երկու երրորդը: Օկուպացիայի ժամանակ զոհվել է Կիևի մի քանի տասնյակ հազարավոր մարդ, շատերը զանգվածային մահապատժի են ենթարկվել Բաբի Յարում, հազարավոր մարդիկ դուրս են բերվել Գերմանիա հարկադիր աշխատանքի համար ու զոհվել են համակենտրոնացման ճամբարներում: Այդ տարիներին Կիևում ապրել են շուրջ մեկուկես հազար հայեր, որոնք ակտիվորեն մասնակցել են հայրենի քաղաքի վերականգնմանը:

հեղինակ Սամվել Ազիզյան
http://www.kievao.com.ua

 
Ближайшие мероприятия общины: