Киевская Армянская Община 2009-2012

«Հայրենիք» անսամբլը Ուկրաինայի Ազգային Օպերայի բեմում:

Ուկրաինայի Ազգային Օպերայի թատրոնում 2018 թվականի նոյեմբերի 28-ին տեղի ունեցավ Ուկրաինայի մշակույթի նախարարության և Ուկրաինայում բնակվող ազգությունների ու էթնիկ խմբերի ներկայացուցիչների կողմից կազմակերպված ազգային մշակույթների Փառատոնը: Փառատոնի կազմակերպիչներից և հիմնադիրներից է «Ուկրաինայի ազգային ընկերակցությունների Խորհուրդ» հասարակական կազմակերպությունը ՝ Ուկրաինայի մշակույթի վաստակավոր գործիչ Աշոտ Ավանեսյանի ղեկավարությամբ: Փառատոնը բացեց մշակույթի նախարար, Ուկրաինայի ժողովրդական արտիստ Եվգեն Նիշչուկը:

Ուկրաինայի հայերի մշակույթը գերազանց ներկայացրեց Ուկրաինայի «Հայրենիք» ժողովրդական անսամբլը, անսամբլի գեղարվեստական ղեկավար `Գոհար Գևորգյան: Անսամբլը հանդիսատեսներին է ներկայացրել «Կակաչներ» հայկական ժողովրդական պարը: Համերգին մասնակցում էր նաև երիտասարդ երգչուհի Անահիտ Գասպարյանը և «Ուրարտու» համույթը `Պոլտավայից:




http://www.kievao.com.ua

 
Ближайшие мероприятия общины: