Լվովի հայկական տաճարի գաղտնիքները ՝ նոր անիմացիոն ֆիլմում: |
Վարշավայում տեղի ունեցավ «Արթնացող հայացք» նոր անիմացիոն ֆիլմի շնորհանդեսը, որը պատմում է քսաներորդ դարի սկզբին Լվովի հայկական տաճարի վերականգնման աշխատանքների մասին: Անիմացիոն ֆիլմի նախագիծը պատվիրել է Լեհաստանի ազգային մշակութային ժառանգության ՊՈԼՈՆԻԿԱ ինստիտուտը՝ Լեհաստանի մշակույթի և ազգային ժառանգության նախարարության աջակցությամբ: Նախագծի ռեժիսորը Քշիշտոֆ Չեչոտն է, օպերատորը ՝ Լուկաշ Յասնյակը, խմբագրումը ՝ Բարտոս Մալցևսկին, անիմացիան ՝ Միչալ Յալբշիկովսկին, կինոնկարը հնչունավորել են Մաթեյ Զիխը և Յագոդա Բոգուշևիչը: «Արթնացող հայացք» ֆիլմը ուղեկցում է «Հայկական տաճարը Լվովում և նրա ստեղծողները» ցուցահանդեսը, որը գործում է 2019 թվականի հոկտեմբերի 2-ից մինչև նոյեմբերի 25-ը Վիլանովում գտնվող Յան III թագավորի պալատի թանգարանի Օրանժերեա սրահում: https://www.youtube.com/watch?v=79zsIZAhHQ8&feature=youtu.be Լրացուցիչ տեղեկություններ Polonika ինստիտուտի կայքում: https://polonika.pl/programy/programy-strategiczne/popularyzacja/multimedia/filmy/-przebudzone-spojrzenia- |