19.10.2019 00:00 |

samvelazizian Հոկտեմբերի 19-ին Ուկրաինայի Ճարտարապետների տանը տեղի ունեցավ ճարտարապետական գիտությունների թեկնածու՝ Մարիա Արսենյանի «Ուկրաինայի տարացքում հայերի տաճարային ճարտարապետությունը» գրքի շնորհանդեսը:
 Գիրքը հիմնված է հեղինակի կողմից ավելի վաղ արված ատենախոսության վրա և ներկայացնում է Ուկրաինայում հայկական եկեղեցիների ճարտարապետության ուսումնասիրությունը 11-ից մինջև 19-րդ դարերում: Հայկական տաճարային շինությունները նշանակալից հետք են թողել ճարտարապետության պատմության մեջ և օրինակ են հանդիսանում հայերի ու տարբեր ժողովուրդների հարաբերությունների զարգացման համար, որոնք հնագույն ժամանակներից ապրել են ժամանակակից Ուկրաինայի տարացքում:
 Հետազոտության ընթացքում կազմվել է ավելի քան 160 եկեղեցական կառույցի ցուցակ, որոնցից մինչ օրս ամբողջությամբ պահպանվել են 32-ը, իսկ 15-ը ՝ պահպանվել են մասամբ: Մենագրությունը հիմնված է պատմագրական և պատկերագրական նյութերի, ինչպես նաև դաշտային հետազոտությունների արդյունքում ստացված տվյալների վրա:
Ուսումնասիրության ժամանակահատվածում Ուկրաինայի տարածքում ձևավորվել է երկու եկեղեցի՝ Հայ Առաքելական և Հայ Կաթողիկե: Անկախ իրենց ենթակայությունից, տաճարի կառուցման ընթացքում հայերը հավատարիմ են մնացել տաճարային կառույցների շինության ընդհանուր կանոններին: Մենագրության մեջ նշվում են տաճարային ճարտարապետության տիպաբանական, կառուցվածքային, տեխնիկական և ճարտարապետական և գեղարվեստական առանձնահատկությունները:
 Ուկրաինայի տարածքում հայկական եկեղեցական ճարտարապետությունը կարևոր տարր է հայ ժողովրդի պատմության ուսումնասիրության համար, որն իր մեջ ներառում է ոչ միայն Հայաստանի, այլև աշխարհի բազմաթիվ հայկական համայնքների և մասնավորապես ժամանակակից Ուկրաինայի պատմությունը:
Գիրքը նախատեսված է ճարտարապետների, արվեստի գործիչների, պատմաբանների և ընթերցողների լայն շրջանակի համար:
 թարգմանություն՝ Սամվել Ազիզյանի վերցված է այստեղից՝ http://kievao.com.ua українською: http://kievao.com.ua/index.php?option=com_content&view=article&id=1447:2019-10-19-18-13-56&catid=1:2009-08-19-22-31-48&Itemid=28 на русском: https://samvelazizian.livejournal.com/100155.html
|