Սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագրի հայտարարությունը: |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (ՀՀ ԿԳՄՍՆ) 2022թ. շարունակում է սփյուռքում գործող հայկական և հայկական բաղադրիչով ուսումնական հաստատություններում (պետական և ոչ պետական վարժարաններ, դպրոցներ, մանկապարտեզներ, լրացուցիչ կրթության հաստատություններ, մեկօրյա կրթօջախներ, մշակութային կենտրոններ և այլն) մանկավարժների վերապատրաստման ծրագիրը՝ հիբրիդ (համակցված) ձևաչափով: Վերապատրաստման առկա փուլը կանցկացվի 2022թ. հուլիսին միայն մշակութային խմբակների մանկավարժների և մշակութաբանական առարկաներ դասավանդող ուսուցիչների համար: Վերապատրաստումը հեռավար ձևաչափով կանցկացվի՝ 2022թ. հուլիս-օգոստոս ամիսներին: Վերապատրաստումն ընթանալու է ըստ դպրոցների տեսակների և դասավանդող առարկաների առանձնացված ուսումնական խմբերով՝ յուրաքանչյուրը 120 դասաժամ: Դասընթացներն ավարտած ուսուցիչներին կտրամադրվի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության վկայագիր: Ուսումնական խմբերի, ուսումնական պլանների և վերապատրաստող կազմակերպության, հայտերը ներկայացնելու մասին տեղեկությունները կտրամադրվեն լրացուցիչ՝ համաձայն սույն ժամանակացույցի.
ՀՀ ԿԳՄՍՆ սփյուռքի հետ կապերի բաժնի հետ կարելի է կապվել. Հեռ. + 374 10 599-647 (աշխ.), +374 91 71-61-62, +374 98 240-140 (what’s app, viber), Էլ.փոստ. Этот e-mail адрес защищен от спам-ботов, для его просмотра у Вас должен быть включен Javascript Facebook: «Սփյուռքի բաժին ՀՀ ԿԳՄՍՆ» |