| Թորոնթոյի Հայ Ակումբի Յայտարարութիւն |
|
Այսու Թորոնթոյի Հայ Ակումբի վարչութիւնը դատապարտում և անընդունելի է համարում Հոկտեմբեր 15, 2023 թւականին Հայ Կենտրոնում տեղի ունեցած միջադէպը, կազմակերպութեամբ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Քանադայի երիտասարդական միութեան` արգելափակելով Հայաստանի Հանրապետութեան դեսպան յարգարժան Տիկին Անահիտ Յարութիւնեանի մուտքը մասնակցելու Հայաստան Համահայկական Հիմնադրամի նւիրահաւաքին, որի հասոյթը ամբողջութեամբ պիտի նւիրւէր պատերազմի հետեւանքով բռնագաղթւած Արցախահայութեան։ Նման հակապետական արարք չի բխում հայ ժողովրդի շահերից այլ ընդհակառակ` աւելի է խորացնում պառակտումը թէ սփիիւռքում եւ թէ Հայրենիքում։ Կեցցէ' ժողովրդավարական Հայաստանը Թորոնթոյի Հայ Ակումբ
|