Киевская Армянская Община 2009-2012

Հայերենի դասընթաց երեխաների համար։
01.11.2024 15:02

Armenisch-Kurs für Kinder eingerichtet worden

2024 թվականի մարտին Հագենում առաջին անգամ ստեղծվել է հայերենի դասընթաց երեխաների համար։ Երեխաները ոչ միայն հայերեն գրել-կարդալ են սովորում, այլ նաև պատկերացում են կազմում հայկական ազգային մշակույթի մասին՝ սովորելով մանկական երգեր։

Դասընթացն անվճար է և տեղի է ունենում ամեն շաբաթ Հագենի Diakonie Mark-Ruhr (HALZ) գործազրկության կենտրոնում:

Դասագրքերն ու տետրերը նվիրաբերվել են Հայաստանի կրթության նախարարության կողմից, իսկ դասերը վարում է մանկավարժ Ռուզաննա Մարտիրոսյանը:

Ծնողները շատ երախտապարտ են կազմակերպիչ Օլգա Բալեյին, քանի որ երեխաները մեծ հաճույքով են այցելում դասընթացին։

 
Ближайшие мероприятия общины: