Киевская Армянская Община 2009-2012

Հայ մանուկների հայրենասիրական երգը Կիևում
Автор: Ռ.Մարտիրոսյան   
01.06.2015 00:00


Կիևի հայկական համայնքին կից կիրակնօրյա դպրոցի աշակերտները (ուսուցիչներ՝ Կ.Թումաղայան և Ռ.Մարտիրոսյան) ակտիվորեն մասնակցում են Ուկրաինայի մայրաքաղաքի մանկական՝ գրական-երաժշտական միջոցառումներին: Հունիսի 1-ին, Երեխաների պաշպանության օրը, նրանք նույնպես մասնակցեցին Կիևի կենտրոնական հրապարակներից մեկում անցկացվող «Հուսո ծաղիկ» Համաուկրաինական մանկական երաժշտական փառատոնին:

12-ամյա Վիլեն Մարտիրոսյանը փայլուն կատարեց Արամ Ավագյանի «Հայաստան աշխարհ» երգը և արժանացավ ունկնդիրների բուռն ծափահարությանը:

11-ամյա Ժենյա Բադայանցը ներկայացրեց Անատոլի Դնեպրովի «Հայաստան իմ» երգը:

Նորաստեղծ մանկական երաժշտական «Զանգակներ» խումբը կատարեց Ա.Մարտիրոսյանի «Կարմիր, կապույտ, ծիրանագույն» երգը և խանդավառություն հաղորդեց բազմաթիվ հանդիսատեսներին:

Համաուկրաինական մանկական երաժշտական փառատոնի հանձնաժողովը բարձր գնահատեց հայ երեխաների կատարումը և շնորհակալագիր հանձնեց երաժշտական ղեկավար Ռուզաննա Մարտիրոսյանին: Հայ երեխաներին ողջունեց նաև Ուկրաինայի ժողովրդական արտիստուհի, ամենասիրված երգչուհի ՝ Նինա Մատվիենկոն: Թո'ղ որ ուրախ հնչեն մեր տաղանդավոր բալիկների երգերը միշտ ու ամենուր:

Ռ.Մարտիրոսյան

1-ը հունիսի 2015 թ.

ք.Կիև


 
Ближайшие мероприятия общины: