| Հայերենը՝ ազգի պահպանման գրավական |
|
Կիևի «Թեյ, սուրճ, հայերեն» խոսակցական ակումբում այսօր ջերմ մթնոլորտը միահյուսվել էր հաճելի անհանգստությանը։ Հայերենի դասընթացների 2017 թվականի առաջին կուրսի ուսանողներից շատերն առաջին անգամ էին գտնվում ակումբում և նրանց անհանգստությունը հասկանալի էր, այսօր ֆիլմի դիտումից բացի նրանք պետք է ստանային նաև իրենց ավարտական վկայականները։ Ներկա գտնվողներին միավորողը դա սերն էր հայերենի նկատմամբ։ Ոմանց համար հայերեն սովորելը արյան կանչ էր, մեկ ուրիշի համար հարուստ և դարավոր մշակույթ ու պատմություն ունեցող ազգի լեզուն, իսկ մյուսի համար սիրած երիտասարդի մայրենի լեզուն ։ Ինչևիցե, բոլորի տրամադրությունն էլ բարձր էր և հերթական կինոդիտումից և այն քննարկումից հետո անցանք երեկոյի հանդիսավոր մասին։ Վկայականների հանձնում, շնորհավորանքներ, բարեմաղթանքներ, ժպիտներ, ծաղիկներ․․․ Սիրով սպասում ենք ձեզ: http://kievao.com.ua |