| «Հանճարն ու ծովը» դաս-էքսկուրսիա Կիևում |
|
Սփյուռքում հայերենի դասավանդումը չի սահմանափակվում միայն մեսրոպյան տառերի և նարեկյան հայերենի ուսուցմամբ։ Հայերենի դասընթացների ուսանողները և շաբաթօրյա դասարանի աշակերտները պարբերաբար ծանոթանում են հայ գրականության, պատմության, արվեստի և մշակույթի լավագույն ներկայացուցիչների հետ։Այդ պատճառով Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյա հոբելյանին նվիրված «Հանճարն ու ծովը» խորագրով ցուցահանդեսը Կիևում, մեզ համար աստվածային պարգև էր։ Ուսանողներիս հետ միասին այցելեցինք պատկերասրահ և մեր հանճարեղ հայրենակիցը, ինչպես միշտ, պարգևեց անջնջելի հոգեհույզ պահեր։ Համոզված լինելով, որ արվեստը պետք է զգալ և ոչ թե հասկանալ, որոշեցի այցս կրկնել այս անգամ շաբաթօրյա դասարանի փոքրիկների հետ։ Արդյունքը գերազանցեց սպասումներս։ Սկզբում մի փոքր կաշկանդված, քիչ հետո ավելի համարձակ նրանք դիտում էին աշխարհահռչակ հայ ծովանկարչի կտավները և նրանց խոշոր աչքերում ոգևորության աստղեր էին փայլում։ Երեխաների մանկական պայծառ ներաշխարհը կլանում էր գեղարվեստական գլուխգործոցները , իրենց հատուկ պարզությամբ։ Դե ինչ, իմ սիրելի փոքրիկներ, առաջին քայլն արված է։ Հուսամ, որ մի օր դուք էլ կհայտնվեք գեղեցիկը ընկալելու և ստեղծելու ընդունակ շնորհաշատ հայ անհատների շարքում։ Թող, որ հայ արվեստը ձեր կյանքում աստվածային շնչով օժտված մի իրականություն դառնա ու լցնի ձեր կյանքը տիեզերական գերագույն լուսավորվածությամբ։
У Національному музеї "Київська картинна галерея" відбувся урок-екскурсія для учнів вірменської мови початкових класів суботньої школи при Бібліотеці №8 для дітей Печерської ЦБС міста Києва (зав.бібліотекою Наталія Цицарева, викладач Рузанна Мартиросян). Виставка "Геній і море" приурочена до 200-річного ювілею великого вірменського художника Ованеса Айвазовського (м.Феодосія). |