| Մայրերի և գեղեցկության տոնը Կիևում: |
| 07.04.2019 15:05 |
|
Կիևի հայ-ուկրաինական «Բարեկամության կամուրջ» հայերենի ուսուցման խմբակի երեխաները, ուսուցչուհի՝ Ռուզաննա Մարտիրոսյան, շնորհավորեցին մայրիկներին ու տատիկներին՝ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ: Երեխաներն արտասանեցին բանաստեղծություններ, երգեցին երգեր նվիրված մայրիկներին: «Ա՜խ լուսին...ուզում եմ քեզ մորս նվիրել» Էդգար Էլբակյան կրտսերի չափազանց զգացմունքային երգի կատարումից հետո, երեխաները մայրիկներին նվիրեցին իրենց ձեռքի աշխատանքները՝ շնորհավորական բացիկներ, որն անչափ հաճելի անակնկալ էր ծնողների համար:
|