| Ասմունքի 8-րդ համահայկական փառատոն նվիրված Հովհաննես Թումանյանի 150 ամյակին: |
| 15.06.2019 01:05 |
|
Արցախում Հուլիսի 29-ից Օգոստոսի 2-ը կկայանա Ասմունքի 8-րդ համահայկական փառատոնը, որի խորագիրը նվիրված է Հովհաննես Թումանյանի 150 ամյակին: Փառատոնը կայանալու է Շուշի պատմական քաղաքում, Արցախում (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն), որը հովանավորում է Հայ Կրթական Հիմնարկությունը: Երևան-Արցախ-Երևան ճանապարհի, կեցության և սննդի ծախսերը հոգում է հիմադրամը: Մրցույթից հետո յուրաքանչյուր օր նախատեսված է մասնակիցներին տանել Արցախի պատմական տեսարժան վայրեր և մշակութային համալիրներ՝ ավելի ամրապնդելու իրենց կապը մայր հողի հետ: Ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ կից ուղարկած ծրագրին: Կից նաև ուղարկում ենք հայտի օրինակ, լրացման համար: Նաև խնդրում ենք հայտերը ուղարկել որքան հնարավոր է շուտ մինչև ամսվա վերջ, որպեսզի մասնակիցներին արդեն գրանցենք: P. S.: Յուրաքանչյուր երկիր կներկայացնի 2տարիքային խմբի աշակերտներ` 1) 9-13 տարեկան 2) 14-17 տարեկան: Յուրաքանչյուր երկրի հայեցողությանն է թողնվում ընտրելու մրցույթի մասնակիցներին: Ասմունքի 8-րդ համահայկական փառատոնին մասնակցելու համար հայտերը կարող եք ուղարկել Этот e-mail адрес защищен от спам-ботов, для его просмотра у Вас должен быть включен Javascript էլ.փոստին մինչև Հուլիսի 10-ը նորառյալ: Բոլոր մասնակիցների և նշված ղեկավարների տրանսպորտի, հյուրանոցի և ռեստորանային ծառայությունները ապահովված են: Խնդրում ենք հաշվի առնել, որ ծնողները կամ ընտանիքի այլ անդամներ, նշված թվից ավել ներկայացող ուսուցիչները պետք է վճարեն. Տրանսպոտի համար՝ Երևան-Շուշի-Երևան 1 անձը 10000դրամ Իրան-Շուշի-Իրան 1 անձը 15000դրամ Վրաստանից-Շուշի-Վրաստան 1 անձը 15000դրամ Գիշերակացի համար՝ Մասնակցի հետ սենյակում մնալու լրացուցիչ մահճակալ տեղադրելու դեպքում մեկ անձը նախաճաշով 7000դրամ, ճաշը 3000 և ընթրիքը՝ 3500դրամ: Առանձին սենյակ վերցնելու դեպքում վճարվում է սենյակի ինքնարժեքը՝ Մեկտեղանոց 12000 Երկտեղանոց 25000 Մաղթում ենք հաջողություն: Հ Ա Յ Տ «Հովհաննես Թումանյան»-ի 150 ամյակի ասմունքի համահայկական փառատոնի մասնակցության
Հարգելի հայրենակիցներ,
Արցախում Հուլիսի 29-ից Օգոստոսի 2-ը կկայանա Ասմունքի 8-րդ համահայկական փառատոնը, որի խորագիրը նվիրված է Հովհաննես Թումանյանի 150 ամյակին:
Փառատոնը կայանալու է Շուշի պատմական քաղաքում, Արցախում (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն), որը հովանավորում է Հայ Կրթական Հիմնարկությունը: Երևան-Արցախ-Երևան ճանապարհի, կեցության և սննդի ծախսերը հոգում է հիմադրամը:
Մրցույթից հետո յուրաքանչյուր օր նախատեսված է մասնակիցներին տանել Արցախի պատմական տեսարժան վայրեր և մշակութային համալիրներ՝ ավելի ամրապնդելու իրենց կապը մայր հողի հետ: Ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ կից ուղարկած ծրագրին: Կից նաև ուղարկում ենք հայտի օրինակ, լրացման համար: Նաև խնդրում ենք հայտերը ուղարկել որքան հնարավոր է շուտ մինչև ամսվա վերջ, որպեսզի մասնակիցներին արդեն գրանցենք:
P. S.: Յուրաքանչյուր երկիր կներկայացնի 2տարիքային խմբի աշակերտներ` 1) 9-13 տարեկան 2) 14-17 տարեկան: Յուրաքանչյուր երկրի հայեցողությանն է թողնվում ընտրելու մրցույթի մասնակիցներին: Ասմունքի 8-րդ համահայկական փառատոնին մասնակցելու համար հայտերը կարող եք ուղարկել
Этот e-mail адрес защищен от спам-ботов, для его просмотра у Вас должен быть включен Javascript
էլ.փոստին մինչև Հուլիսի 10-ը նորառյալ:
Բոլոր մասնակիցների և նշված ղեկավարների տրանսպորտի, հյուրանոցի և ռեստորանային ծառայությունները ապահովված են: Խնդրում ենք հաշվի առնել, որ ծնողները կամ ընտանիքի այլ անդամներ, նշված թվից ավել ներկայացող ուսուցիչները պետք է վճարեն.
Երևան-Շուշի-Երևան 1 անձը 10000դրամ
Իրան-Շուշի-Իրան 1 անձը 15000դրամ
Վրաստանից-Շուշի-Վրաստան 1 անձը 15000դրամ
Մասնակցի հետ սենյակում մնալու լրացուցիչ մահճակալ տեղադրելու դեպքում մեկ անձը նախաճաշով 7000դրամ, ճաշը 3000 և ընթրիքը՝ 3500դրամ:
Առանձին սենյակ վերցնելու դեպքում վճարվում է սենյակի ինքնարժեքը՝
Մեկտեղանոց 12000
Երկտեղանոց 25000
Մաղթում ենք հաջողություն:
|