| Արժեքավոր նվեր Կիևի թանգարանին: |
| 20.01.2023 11:27 |
|
Կիևի քաղաքի պատմության թանգարանի թիմը անչափ երախտապարտ է «Համաշխարհային հայկական սփյուռք» միջազգային ՀԿ-ին՝ ի դեմս նախագահ պարոն Անդրանիկ Հովհաննիսյանի, չափազանց արժեքավոր նվերի համար։Հատկանշական և խորհրդանշական է, որ բոլոր քրիստոնյաների համար կարևոր Աստվածահայտնության տոնին թանգարանի հավաքածուն համալրվեց ճանաչված նկարիչ Միսարի «Երրորդություն» կտավով։ Գեղարվեստական այս հրաշալի ժառանգությունը կդառնա թանգարանի ցուցադրությունների իսկական զարդը, կլրացնի անկեղծ հավատք և կոգեշնչի թանգարանի այցելուներին: |